Մեկնարկում են «Դասախոսական գավաթ» միջբուհական խաղերը

20.01.2020
Դիտումների քանակ՝ 1166

ՀՊՏՀ-ն և Հայաստանի մարզական ուսանողական ֆեդերացիան կազմակերպում են «Դասախոսական գավաթ» միջբուհական խաղերը: Մարզական միջոցառումն այս տարի նվիրվում է  Հայաստանում տնտեսագիտության առաջին դպրոցի հիմնադրման 90 և ՀՊՏՀ 45-ամյակին:

Խաղերն անցկացվելու են հունվարի 29-ից փետրվարի 15-ը՝ 1 տասնյակից ավելի բուհերի մասնակցությամբ: Անցկացվելու են առաջնություններ 6 մարզաձևերից:

Այս մասին asue.am-ին հայտնեց ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Գաբրիելյանը՝ նշելով, որ ՀՊՏՀ դասախոսներն ու աշխատակիցները մասնակցելու համար կարող են դիմել նշված ամբիոն: