ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
15.03.2020
Դիտումների քանակ՝ 2185
Ինչպես հայտնել էինք, ՀՀ վարչապետի և ՀՀ ԿԳՄՍ նախարարի հանձնարարականներով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում 13.03.2020թ.–23.03.2020թ. դադարեցված է ուսումնական գործընթացը:
Հեռակա մագիստրատուրայի 2-րդ կուրսի գիտահետազոտական փորձառությունը հետաձգվում է և տեղի կունենա մայիս ամսից սկսած: Դասերի և փորձառությունների կազմակերպման/լրացման վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ: Հետևե'ք մեր պաշտոնական լրահոսին: Սիրելի՛ ուսանողներ, եղեք հնարավորինս զգոն, հնարավորության սահմաններում ինքնամեկուսացվեք, սահմանափակեք ձեր շփումը այլ անձանց հետ և պահպանեք հիգիենայի կանոնները: Առաջնայինը բոլորիդ առողջությունն է: Առողջ եղե՛ք: