Մրցույթ
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը կրթության որակի բարձրացման նպատակով նախատեսում է իրականացնել համալսարանի կարողությունների ներքին գնահատում և նախաձեռնել է շարունակական բարելավման գործընթաց: Վերջինս ենթադրում է պարբերական հետազոտությունների անցկացում, ներքին աուդիտ, ուժեղ և թույլ կողմերի գնահատում, բարելավման ուղիների վերաբերյալ խորհրդատվություն, կատարված աշխատանքների գնահատում և բարելավման անընդհատ, շարունակական գործընթաց: Բարելավման գործընթացն առնչվում է համալսարանի բոլոր ստորաբաժանումներին և կարևոր նախապայման է հետագա ենթակառուցվածքային և ծրագրային հավատարմագրման համար:
Բարելավման ծրագրի շրջանակներում ՀՊՏՀ-ն ձևավորում է փորձագիտական խումբ՝ համալսարանի կարողությունների գնահատման, ՀՊՏՀ գործունեության բարելավման ուղիների վերլուծության, բարելավման գործողությունների պլանավորման, կատարված գործողությունների արդյունավետության գնահատման և բարելավման գործընթացի շարունակական մշտադիտարկման նպատակով:
2. ՆՊԱՏԱԿ
Սույն աշխատանքների նկարագիրը սահմանում է համալսարանի կարողությունների գնահատման, ՀՊՏՀ գործունեության բարելավման ուղիների վերլուծության, բարելավման գործողությունների պլանավորման, կատարված գործողությունների արդյունավետության գնահատման և բարելավման գործընթացի շարունակական մշտադիտարկման նպատակով փորձագիտական խմբի ձևավորման ընթացակարգը:
3. ԺԱՄԿԵՏ
Փորձագետների աշխատանքը սկսվում է 2015թ.մայիսի 25-ից: Պայմանագրի ժամկետը մեկ տարի է՝ հնարավոր երկարաձգման պայմանով:
4. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՇՐՋԱՆԱԿ
Փորձագիտական խումբը պարտավոր է նշված ժամկետում իրականացնել հետևյալ աշխատանքները`
- ըստ սահմանված ժամանակացույցի իրականացնել համալսարանի ստորաբաժանումների աուդիտ և կարողությունների գնահատում, կազմել հաշվետվություն
- տրված ժամանակացույցի և չափանիշների համաձայն ստուգել կրթական ծրագրերի համապատասխանությունը սահմանված չափանիշներին (համաձայն Մասնագիտական կրթական ծրագրերի հավատարմագրման չափանիշների և չափորոշիչների), կազմել հաշվետվություն,
- կատարել կրթական ծրագրերի կազմման, իրականացման (դասավանդում, ուսումնառություն և գնահատում) և դրանց գնահատման մշտադիտարկում և գնահատում, կազմել հաշվետվություն,
- գնահատել շահակիցների (ուսանող, դասախոս, ծնող) կրթական կարիքները և դրանք բավարարելու կարողությունները,
- ծրագրային հավատարմագրման գործընթացում տրամադրել խորհրդատվություն,
- ըստ սահմանված ժամկետների իրականացնել համալսարանի ենթակառուցվածքային ինքնավերլուծություն:
- նյութերի մշակման/վերլուծության համար ցուցաբերել մեթոդական օգնություն,
- տրամադրել համապատասխան աշխատանքային պայմաններ,
- կատարել նյութերի ուսումնասիրություն, գնահատում և առարկությունների ներկայացում,
- վճարել մատուցված ծառայությունների համար:
- ըստ սահմանված ժամանակացույցի իրականացնել համալսարանի ստորաբաժանումների աուդիտ և կարողությունների գնահատում և կազմել հաշվետվություն
- տրված ժամանակացույցի և չափանիշների համաձայն ստուգել կրթական ծրագրերի համապատասխանությունը սահմանված չափանիշներին (համաձայն Մասնագիտական կրթական ծրագրերի հավատարմագրման չափանիշների և չափորոշիչների), կազմել հաշվետվություն,
- կատարել կրթական ծրագրերի կազմման, իրականացման (դասավանդում, ուսումնառություն և գնահատում) և կրթական ծրագրերի գնահատման մշտադիտարկում և գնահատում, կազմել հաշվետվություն,
- գնահատել շահակիցների (ուսանող, դասախոս, ծնող) կրթական կարիքները և դրանք բավարարելու կարողությունները,
- ծրագրային հավատարմագրման գործընթացում տրամադրել խորհրդատվություն,
- ըստ սահմանված ժամկետների իրականացնել համալսարանի ենթակառուցվածքային ինքնավերլուծություն,
- կատարված գնահատումների և վերլուծությունների վերաբերյալ կազմել և ՀՊՏՀ Որակի ապահովման բաժին ներկայացնել հաշվետվություն,
- ծառայությունները մատուցել պատշաճ որակով,
- պատվիրատուի պահանջով հինգ օրվա ընթացքում անհատույց վերացնել հայտնաբերված բոլոր թերությունները:
Փորձագետը պետք է`
- լինի ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կամ վարչական անձնակազմի ներկայացուցիչ,
- ունենա համապատասխան գիտելիք կրթության որակի ապահովման ներքին և արտաքին գործընթացների վերաբերյալ (Կրթության որակի ապահովման արտաքին և ներքին համակարգերի գիտելիքը հավաստող հավաստագրի առկայությունը կդիտվի որպես առավելություն),
- կարողանա իրականացնել կիրառական հետազոտություններ և վերլուծություններ,
- կարողանա կիրառել վիճակագրական վերլուծության գործիքներ (ինչպես օրինակ՝ SPSS, MS Excel, և այլն),
- կարողանա կիրառել ռազմավարական վերլուծության գործիքներ (ինչպես օրինակ՝ մատրիցա):
Փորձագետների ընտրությունը կատարվում է մրցութային եղանակով՝ այդ նպատակով ձևավորված հանձնաժողովի կողմից՝ դիմումի, ինքնակենսագրականի (CV) և հարցազրույցի արդյունքների հիման վրա:
Փաստաթղթերն ընդունվում են Անձնակազմի կառավարման բաժնում՝ սույն թվականի մայիսի 12-ից 22-ը ներառյալ։