Ուսման հրավերներ

04.05.2015
Դիտումների քանակ՝ 310

 Լեհաստանի Հանրապետության մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններ  օտարերկրյա ուսանողների համար իրականացնում են  կրթական ծրագրեր: Ուսումնառության կազմակերպման և վարձավճարների վերաբերյալ մանրամասներին ծանոթացեք՝  այցելով բուհերի կայքէջերը, մասնավորապես.

Wroclaw School of Banking (www.wsb.pl/english);
AGH University of Science and Technology (www.international.agh.edu.pl);
Collegium Civitas (www.civitas.edu.pl);
University of Economics in Katowice (www.ue.katowice.pl);
Bialystok University of Technology (www.pb.edu.pl/en); :

Սեմինար ասպիրանտների և ավարտական կուրսերի ուսանողների համար

Հունաստանի քաղաքականության և միջազգային հարաբերությունների Օլիմպիա ամառային ակադեմիան ս.թ. հուլիսի 13-23-ը Հյուսիսային Պելոպոնեզիայի Նաֆլիոն քաղաքում կազմակերպում է ինտենսիվ սեմինար՝ նախատեսված ասպիրանտների և ավարտական կուրսի ուսանողների համար:
Վերոհիշյալ հաստատության, ինչպես նաև սեմինարի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ http://olympiasummeracademy.org կայքէջից  կամ զանգահարելով (+30) 2310 260322 և  2310 260332 հեռախոսահամարներով:

Ուսման  հրավեր Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանից

Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանը հրավիրում է սովորելու  անվճար և վճարովի հիմունքներով (առանց տարեկետման իրավունքի):
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է՝ 15.06.2015թ.(ներառյալ):
Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին ծանոթանալու համար անհրաժեշտ է այցելել  http://abiturient.spbu.ru/index.php/russkij/informatsiya-dlya-inostrannykh-grazhdan/protsedura-podachi-dokumentov  կայքէջը:

Հայտարարությունները՝ ՀՀ ԿԳ նախարության պաշտոնական կայքից: