Խորվաթիայում ուսանելու մրցույթ

16.11.2017
Դիտումների քանակ՝ 500

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և ՊուլայիՅուրայԴոբրիլայիհամալսարանի (Խորվաթիա) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն՝ ՀՊՏՀ ուսանողներին հնարավորություն կտրվի 2017-2018 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակն անցկացնել վերոնշյալ բուհում: Ծրագրի տևողության, ֆինանսական աջակցության ինչպես նաև այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է այստեղ:

Ծրագրին կարող են դիմել այն ուսանողները, ովքեր

  • սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման մագիստրատուրայի 1-ին կամ հեռակա ուսուցման մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսերում,
  • ունեն անգլերենի իմացության B2 և բարձր մակարդակ,
  • ունեն բարձր առաջադիմություն,
  • ունեն մեծ հետաքրքրվածություն՝ ուսումնառության մեկ կիսամյակն անցկացնելու ՀՊՏՀ գործընկեր բուհում:  

Ծրագրով հետաքրքրված ուսանողները պետք է մինչևնոյեմբերի 25-ըներառյալարտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com  էլ-փոստին ուղարկեն՝

  1. անձնագրի լուսապատճենը
  2. ինքնակենսագրություն Europass CV  ֆորմատով (անգլերեն) 
  3. մոտիվացիոն նամակ (անգլերեն)
  4. անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ կամ տեղեկատվություն, որ մասնակցել եք արտաքին կապերի բաժնի կողմից կազմակերպված քննությանը
  5. բակալավրիատի դիպլոմի միջուկի լուսապատճենը կամ կուտակային ՄՈԳ-ի մասին տեղեկատվություն՝ հաստատված ֆակուլտետի դեկանի կողմից:

Նամակի վերնագիր դաշտում անհրաժեշտ է նշել "Juraj Dobrila University of Pula": 1 աշխատանքային օրվա ընթացքում պատասխան հաղորդագրության միջոցով Դուք կհամոզվեք, որ հայտը արտաքին կապերի բաժինն ստացել է:  Պատշաճկերպովչլրացված, ինչպեսնաևվերջնաժամկետիավարտիցհետոուղարկվածհայտերըչենդիտարկվի: Խնդրումենքբացառելնաևկրկնօրինակումները:  

Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո լավագույն թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: 

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժին՝ asue.erasmus@gmail.com հասցեով: