Դասավանդման և վերապատրաստման հնարավորություն «Էրազմուս+»-ի շրջանակներում (Խորվաթիա)

16.11.2017
Դիտումների քանակ՝ 517

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը բուհի պրոֆեսորադասախոսական և վարչականանձնակազմի համար հայտարարում է մրցույթ՝ «Էրազմուս +» ծրագրի շրջանակներում Պուլայի Յուրայ Դոբրիլայի համալսարանում (Խորվաթիա) մեկ շաբաթով դասախոսությամբ հասնես գալու և վերապատրաստվելու համար: 

Ծրագրի կարող են դիմել միայն ՀՊՏՀ հիմնական աշխատակիցները:

Դիմելու համար անհրաժեշտ է մինչևնոյեմբերի 27-ըներառյալ արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին ուղարկել ներքոնշյալ փաստաթղթերը՝ 

  1. անձնագրի լուսապատճենը
  2. ինքնակենսագրություն Europass CV  ֆորմատով (անգլերեն) 
  3. մոտիվացիոն նամակ (անգլերեն),
  4. Անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում): 
  5. Դասախոսներիդեպքում՝ Յուրայ Դոբրիլայի համալսարանում դասավանդելու համար առաջարկվող առարկայի հակիրճ նկարագիրը (անգլերեն): 

Նամակի վերնագիր դաշտում անհրաժեշտ է նշել "Mobility - Juraj Dobrila University of Pula": Խնդրում ենք համոզվել, որ հայտը մեր կողմից ստացվել է.  մեկ աշխատանքային օրվա ընթացքում Դուք կստանաք պատասխան հաղորդագրություն:

 Հարցերի դեպքում կարող եք գրել արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ. փոստին: