Հայաստանում Բրիտանական բիզնես դպրոցը հայտարարում է ընդունելություն

22.04.2015
Դիտումների քանակ՝ 494

Հայաստանում Բրիտանական բիզնես դպրոցը հայտարարում է ընդունելություն՝ բիզնեսի կառավարման բրիտանական մագիստրոսական ծրագրի համար: Դպրոցը հնարավորություն է ընձեռում կարճ ժամանակահատվածում /18 ամիս/  ստանալ միջազգային ճանաչում ունեցող Անգլիա Ռասկին համալսարանի մագիստրոսի դիպլոմ:

Սույն մագիստրոսական ծրագրով կարող եք  համատեղել աշխատանքը ուսման հետ, ինչպես նաև մոդուլներից  մեկը անցկացնել Միացյալ Թագավորությունում, Մալթայում, Կուալա Լումպուրում և «LSC group»-ի այլ  մասնաճյուղերում:

ՀՊՏՀ այն ուսանողները, ովքեր սովորում են բակալավրիատի վերջին կուրսում և պլանավորում են դիմել Հայատանում Բրիտանական բիզնես դպրոց, կարող են ընդունելութան դիմում-հայտը լրանցնել բիզնես դպրոցում, իսկ դիպլոմը ներկայացնել՝ այն ստանալուն պես:  

Բիզնես դպրոցի, ուսումնական ծրագրի, դիմելու կարգի և այլ մանրամասների համար այցելեք հետևյալ հղումով՝ asue.am/am/էջեր-220//բրիտանական-բիզնես-դպրոց-հայաստանում-1818