Աշխատանքի տոնավաճառի հրավեր

27.04.2015
Դիտումների քանակ՝ 385

Սույն թվականի ապրիլի 30-ին, ժամը 11:00-17:00 տեղի կունենա Զբաղվածության պետական գործակալության կողմից կազմակերպված աշխատանքի տոնավաճառ, որտեղ կարող եք.
- միաժամանակ հանդիպել առնվազն 50 գործատուի տարբեր ոլորտներից, մասնավորապես` սպասարկման, հեռահաղորդակցության, IT և այլն,
- անմիջապես կապեր հաստատել տարբեր գործատուների հետ,
- գտնել որակավորմանը համապատասխան աշխատանք,
- ընդգրկվել տարբեր գործատուների կադրերի ռեզերվում,
- ստանալ տեղեկատվություն աշխատաշուկայի վերաբերյալ,
- ստանալ տեղեկություն զբաղվածության աջակցության պետական ծրագրերի վերաբերյալ:

Աշխատանքի տոնավաճառը տեղի կունենա Կարապի լճի հարակից տարածքում:

Միջոցառմանն ընդառաջ`  ներկայացնում ենք 15 խորհուրդներ նախապատրաստման համար:

15 բան, որ անհրաժեշտ է իմանալ աշխատանքային տոնավաճառին մասնակցելիս

5 բան, որ անհրաժեշտ է բերել աշխատանքային  տոնավաճառ

  1. Ինքնակենսագրականի պատճեները: Համոզվեք, որ այն արդյունավետորեն ներկայացնում է ձեր գիտելիքները, հմտությունները և հնարավորությունները: Այն պետք է մասնագիտական  տեսք ունենա, հեշտ կարդացվի, լինի մաքուր սպիտակ թղթի վրա և զերծ լինի տառասխալներից: Եթե փնտրում եք միանգամից  մի քանի մասնագիտական աշխատանք, ապա նպատակահարմար է ունենալ մեկից ավելի ինքնակենսագրականներ`  տարբեր մասնագիտական նպատակներով:
  1. Ժպիտ, ուժեղ ձեռքսեղմում և դրական տրամադրվածություն: Առաջին տպավորությունը կարևոր է: Մոտեցեք գործատուին, ժպտացեք, և սեղմեք նրա ձեռքը ձեզ ներկայացնելիս:
  1. 30 վայրկյանանոց ներկայացում: Առաջարկեք կազմակերպության  ներկայացուցչին ձեր ինքնակենսագրականը և պատրաստ եղեք շատ արագ ծավալվել դրա շուրջ: Կիսվեք ձեր մասնագիտական հետաքրքրությունների մասին հակիրճ տեղեկատվությամբ, օրինակ, այսպես. «Բարև, ես Անուն Ազգանուն...եմ: Ես շատ հետաքրքրված եմ մարկետինգի ոլորտում մասնագիտական հնարավորություններով: Ինչպես դուք կարող եք տեսնել  իմ ինքնակենսագրականում,ես բոլորովին վերջերս ավարտել եմ արտադրական պրակտիկան «իքս» կազմակերպությունում: Դրա հետ մեկտեղ, ես այցելել եմ մի քանի դասընթացների բիզնես մարքեթինգի վերաբերյալ:Ես կցանկանայի տեղեկանալ ձերկազմակերպությունում մարքեթինգի ոլորտում կարիերայի հանրավորությունների մասին»:
  1. Տոնավաճառին ներկայացվելիք կազմակերպությունների մասին տեղեկատվություն: Հավաքեք անհրաժեշտ տեղեկատվություն, ճիշտ ինչպես աշխատանքային հարցազրույցից առաջ:Ամեն գործատուի հետ ունեցած կարճ ժամանակըառավելագույնս օգտագործելու համար, պետք է իմանալ, թե արդյոք ձեր ունեցած հմտություններն ու հետաքրքրությունները համապատասխանում են նրանց պահանջներին: Եվ մի կենտրոնացեք զուտ «հնչեղ անունների» վրա: Շատ հաճախ ավելի լավ հնարավորություններ ձեզ կարող են տրամադրելկազմակերպություններ, որոնց  դուք անգամ ծանոթ չեք:
  1. Էներգիա: Կարիերայի տոնավաճառների ժամանակ անհրաժեշտ է ոտքի վրա մնալ, մի սեղանից մյուսն անցնելով, մեկից մի քանի ժամ: Ամեն անգամ ինչ-որ մեկի հետ ծանոթանալիս, աշխատեք լավագույնս ներկայացնել ձեզ և լինել ինչքան հնարավոր է թարմ:

5 բան, որ չի կարելի անել աշխատանքային տոնավաճառի ժամանակ.

  1. Մի շրջեք տարածքում ընկերների հետ: Ինքնուրույն շփվեք կազմակերպությունների ներկայացուցիչներիհետ և թողեք ձեր սեփական դրական տպավորությունը:
  1. Անպայման ունեցեք պատրաստի ինքնակենսագրականի մի քանի օրինակներ։ Մի կրեք ձեզ հետ մեծ պայուսակներ կամ այլ ծանր պարագաներ: Առավել նախընտրելի է ձեզ հետ ունենալ ձեր ինքնակենսագրականը գործնական տեսք ունեցող փոքրիկ թղթապանակում: Այն կպահիձեր ինքնակենսագրականը կոկիկ վիճակում, ինչպես նաև պիտանի կլինի կազմակերպությունների ներկայացուցիչների այցեքարտերը լրացնելիս:
  1. Մի եկեք տոնավաճառին ամենօրյա հագուստով:Աշխատանքային տոնավաճառի մասնակցությունը մասնագիտական գործունեության սկիզբը և ապագա գործատուի հետ ձեր առաջին հանդիպումը կարող է դառնալ: Հետևաբար հագնվեք պաշտոնական և ունեցեք պատշաճ տեսք։
  1. Բաց մի թողեք ձեր պահը գործատուների հետ շփման ժամանակ: Լավ պատրաստվեք: Ուսումնասիրեք ներկայացվելիք կազմակերպությունները` ճիշտ ինչպես հարցազրույցից  առաջ: Անհրաժեշտ է կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչու եք դուք ցանկանում աշխատել տվյալ կազմակերպության համար և թե ինչ եք դուք կարող անել այդ կազմակերպությանհամար:
  1. Մի եկեք վերջին կես ժամվա ընթացքում: Շատ գործատուներ կարող են ստիպված լինել շուտ հեռանալ: Եթե դուք ուշանաք, կարող եք բաց թողնել ձեզ հետաքրքրող կազմակերպություններին հանդիպելու հնարավորությունը:

5 բան, որ պետք է տանել աշխատանքային տոնավաճառից

  1. Ներկայացված կազմակերպությունների ներկայացուցիչների այցեքարտերը:
  1. Նշումներ ձեռք բերած կապերի մասին: Ձեզ հետ վերցրեք թուղթ և գրիչ առանձին կազմակերպությունների վերաբերյալ կարևոր նշումներ կատարելու համար, այդ թվում` այն մարդկանց անունները, որոնք չունեն այցեքարտեր: Ամեն սեղանից հեռանալիս մի քանի րոպե  անհրաժեշտ նշումներ  արեք:
  1. Տեղեկատվություն այն կազմակերպությունների մասին, որոնց հետ դուք կապ եք հաստատել: Շատ կազմակերպությունների ներկայացուցիչներ կունենան որոշակի տեղեկատվություն, որը դուք կարող եք վերցնել ձեզ հետ, այդ թվում` բուկլետներ, CD-ներ, պաշտոնների նկարագրություններ և այլ տեղեկատվություն:
  1. Ավելի լավ գաղափար ձեր մասնագիտական հնարավորոթյունների մասին: Եթե դուք ճիշտ եք օգտագործել միջոցառումը, ապա դուք կապ հաստատած  կլինեք մի քանի կազմակերպությունների հետ, որոնք աշխատանք են առաջարկում ձեր հետաքրքրություններին և հմտություններին համապատասխան: Վերլուծելով նրանց պահանջներն ու ձեր փորձառությունը, գնահատեք, թե արդյոք կազմակերպություններից յուրաքանչյուրը համապատասխանում է ձեզ:
  1. Ինքնավստահություն գործատուների ներկայացուցիչների  հետ շփվելիս: Աշխատանքի տոնավաճառը հնարավորություն է տալիս գործնականում կիրառել ձեր` հարցազրույցների մասնակցելու հմտություններն ավելի թեթև միջավայրում քան պաշտոնական հարցազրույցի ժամանակ: Օգտագործեք այս հնարավորությունը և խոսեք նրա մասին, թե ինչ եք արել, ինչ գիտեք և ինչում եք հետաքրքրված:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնից