Մրցույթ

07.04.2015
Դիտումների քանակ՝ 531

 ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ

 ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐ

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը կրթության որակի բարձ­րացման նպատակով նախատեսում է իրականացնել համալսարանի կարողու­թյուն­ների ներքին գնահատում և նախաձեռնել է շարունակական բարելավման գործ­ըն­թաց: Վեր­ջինս ենթադրում է պարբերական հետազոտությունների անցկացում, ներքին աուդիտ, ուժեղ և թույլ կողմերի գնահատում, բարելավման ուղի­ների վե­րա­բերյալ խորհրդատվություն, կատարված աշխատանքների գնահատում և բարելավման անընդ­հատ, շարու­նակական գործընթաց: Բարելավման գործընթացն առնչվում է համալսա­րանի բոլոր ստորաբաժանումներին և կարևոր նախապայման է հետագա ենթակա­ռուց­վածքային և ծրագրային հավատարմագրման համար:

Բարելավման ծրագրի շրջանակներում ՀՊՏՀ-ն ձևավորում է փորձագիտական խումբ՝ համալսարանի կարողությունների գնահատման, ՀՊՏՀ գործունեության բարե­լավման ուղիների վերլուծության, բարելավման գործողությունների պլանավորման, կատարված գործողությունների արդյունավետության գնահատման և բարելավման գործ­ընթացի շարունակական մշտադիտարկման նպատակով:

  1. ՆՊԱՏԱԿ

Սույն աշխատանքների նկարագիրը սահմանում է համալսարանի կարողու­թյունների գնահատման, ՀՊՏՀ գործունեության բարելավման ուղիների վերլուծության, բարելավ­ման գործողությունների պլանավորման, կատարված գործողությունների արդյունա­վե­տության գնահատման և բարելավման գործընթացի շարունակական մշտադիտարկման նպատակով փորձագիտական խմբի ձևավորման ընթացակարգը:

  1. III. ԺԱՄԿԵՏ

Փորձագետների աշխատանքը սկսվում է 2015թ. ապրիլի 15-ից: Պայմանագրի ժամկետը մեկ տարի է՝ հնարավոր երկարաձգման պայմանով:

  1. IV.  ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿ

Փորձագիտական խումբը պարտավոր է նշված ժամկետում իրականացնել հետևյալ աշխատանքները`

  • ըստ սահմանված ժամանակացույցի իրականացնել համալսարանի ստո­րաբա­ժանումների աուդիտ և կարո­ղու­թյուն­ների գնահատում, կազմել հաշվե­տվու­­թյուն
  •   տրված ժամանակացույցի և չա­փա­նիշների համաձայն ստուգել կրթական ծրագ­րերի համապատասխանությունը սահմանված չա­փա­նիշ­ներին (համաձայն Մաս­նագիտական կրթական ծրագրերի հավատար­մա­գրման չափանիշների և չափորո­շիչների), կազմել հաշվետվություն,
  •  կատարել կրթական ծրագրերի կազմման, իրականացման (դասավան­դում, ուսումնառություն և գնահատում) և դրանց գնահատման մշտա­­դի­տարկում և գնահատում, կազմել հաշվետվություն,
  •  գնահատել շահակիցների (ուսանող, դասախոս, ծնող) կրթա­կան կա­րիք­ները և դրանք բավարարելու կարողությունները,
  •  ծրագրային հավատարմագրման գործընթացում տրամադրել խորհրդա­տվություն,
  •  ըստ սահմանված ժամկետների իրականացնել համալսարանի ենթակա­ռուց­ված­քային ինքնավերլուծություն:
  1. V.    ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կազմած հաշվետվությունները փորձագետը ներկայացնում է ՀՊՏՀ Որակի ապա­հովման բաժին, որը գնահատում է փորձագիտական զեկույցը: Թերությունների կամ անկատա­րու­թյունների դեպքում նյութերը վերադարձվում են շտկումներ և փոփոխու­թյուններ կատարելու նպատակով:

Վերլուծությունները և հաշվետվությունները (զեկույցները) Որակի ապահովման բաժնի կողմից վերանայվելուց հետո ներկայացվում են համալսարանի ստորաբա­ժա­նումներին և վարչական մարմիններին: Վերլուծությունները և հաշվետվությունները քննարկվում են Որակի ապահովման խորհրդում՝ հետագա համապատասխան գործո­ղությունների պլա­նավորման և որոշումների կայացման նպատակով, ապա ներկա­յացվում են ՀՊՏՀ Գիտական խորհրդի հաստատմանը:

  Ակնկալվող արդյունքներ

Փորձագետը պետք է իրականացնի պարբերական գնահատումներ և դրանց հիման վրա ներկայացնի համապատասխան հաշվետվություններ (զեկույցներ): Փորձա­գետի պարտականությունների մեջ են մտնում նաև ըստ սահմանված չափանիշների և չափո­րո­շիչ­ների համալսարանի ենթակառուց­ված­քային ինքնավերլուծության իրականացու­մը, ինչպես նաև ծրագրային հավատարմագրման գործընթացում խորհրդա­տվությունը և կրթական ծրագրերի պարբերական գնահատումները:

Աշխատանքների կատարման լեզուն հայերենն է:

  1. VI.  ԿՈՂՄԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՊՏՀ-ն պարտավորվում է`

  • նյութերի մշակման/վերլու­ծու­թյան հա­մար ցուցաբերել մեթոդական օգնություն,
  • տրամադրել համապատասխան աշխատանքային պայմաններ,
  • կատարել նյութերի ուսումնասիրություն, գնահատում և առարկու­թյուն­ների ներկայացում,
  • վճարել մատուցված ծառայությունների համար:

 Փորձագետը պարտավորվում է`

  • ըստ սահմանված ժամանակացույցի իրականացնել համալսարանի ստորաբաժանումների աուդիտ և կա­րողու­թյունների գնահատում և կազմել հաշ­վետվություն
  • տրված ժամա­նակացույցի և չափանիշների համաձայն ստուգել կրթա­կան ծրագրերի համապատասխանությունը սահման­ված չա­փանիշ­նե­րին (համաձայն Մասնագիտական կրթական ծրագրերի հավա­տար­մագրման չափանիշների և չափորոշիչների), կազմել հաշվետվություն,
  • կատարել կրթական ծրագրերի կազմման, իրականացման (դա­սա­վան­դում, ուսումնառություն և գնահատում) և կրթական ծրագրերի գնա­հատման մշտադիտարկում և գնահատում, կազմել հաշվետվություն,
  • գնահատել շահակիցների (ուսանող, դասախոս, ծնող) կրթական կա­րիքները և դրանք բավարարելու կարողությունները,
  • ծրագրային հավատարմագրման գործընթացում տրամադրել խորհրդա­­տվու­թյուն,
  • ըստ սահմանված ժամկետների իրականացնել համալսարանի ենթակառուցվածքային ինքնավերլու­ծություն,
    • կատարված գնահատումների և վերլուծությունների վերաբերյալ կազմել և ՀՊՏՀ Որակի ապահովման բաժին ներկայացնել հաշվետվություն,
    • ծառայությունները մատուցել պատշաճ որակով,
    • պատվիրատուի պահանջով հինգ օրվա ընթացքում անհատույց վե­րացնել հայտնաբերված բոլոր թերությունները:
  1. VII.         ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ

Աշխատանքների նկարագրում նշված ծառայությունների դիմաց վճարումը կա­­տարվում է յուրաքանչյուր ամիս՝ 50․000 դրամ դրույքաչափով:

  1. VIII. ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ

Փորձագետը պետք է`

  • լինի ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կամ վարչական անձնակազմի ներկա­յացուցիչ,
  • ունենա համապատասխան գիտելիք կրթության որակի ապահովման ներ­քին և արտաքին գործընթացների վերաբերյալ (Կրթության որակի ապահովման ար­տաքին և ներքին համակարգերի գիտելիքը հավաստող հավաստագրի առ­կայու­թյունը կդիտվի որպես առավելություն),
  • կարողանա իրականացնել կիրառական հետազոտություններ և վերլուծու­թյուն­ներ,
  • կարողանա կիրառել վիճակագրական վերլուծության գործիքներ (ինչպես օրի­նակ՝ SPSS, MS Excel, և այլն),
  • կարողանա կիրառել ռազմավարական վերլուծության գործիքներ (ինչպես օրի­նակ՝ մատրիցա):
  1. IX.  ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Փորձագետների ընտրությունը կատարվում է մրցութային եղանակով՝ այդ նպա­տակով ձևավորված հանձնաժողովի կողմից՝ ինքնակենսագրականի (CV) և հարցա­զրույցի արդ­յունքների հիման վրա:

Փաստաթղթերն ընդունվում են Անձնակազմի կառավարման բաժնում՝ սույն թվականի ապրիլի 2-ից  11-ը ներառյալ։