Մրցույթներ
«Եվրոպական արևելյան համալսարան» նախագիծ
Լյուբլինի քաղաքապետարանը, Լյուբլինի տեխնոլոգիաների համալսարանը, Մարիա Սկլադովսկայա-Կյուրի համալսարանը, Լյուբլինի Ջոն Փոլ II կաթոլիկ համալսարանը (Լեհաստան), Միկոլաս Ռոմերիս համալսարանը (Լիտվա) և Սթեֆորդշիր համալսարանը (Միացյալ Թագավորություն) «Էրազմուս +» ծրագրի շրջանակում իրականացնում են «Եվրոպական արևելյան համալսարան» նախագիծը, որի նպատակն է Լյուբլին քաղաքի՝ որպես ակադեմիական կենտրոնի զարգացումը:
Ավագ դպրոցների ավարտական դասարանների աշակերտների և բարձրագույն ուսումնական հաստատությունների առաջին կուրսի ուսանողները առցանց հարցաշարը կարող են լրացնել՝ այցելելով https://ankiety.umcs.pl/surveys/7/participate կայքէջ: Հարցաշարը հնարավոր է լրացնել ինչպես անգլերեն, այնպես էլ ռուսերեն կամ լեհերեն լեզուներով:
Մրցույթ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրների համար
ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրներին առաջարկվում է մասնակցել “UNESCO-Hamdan bin Rashid Al-Maktoum Prize for Outstanding Practice and Performance in Enhancing the Effectiveness of Teachers” մրցանակին` ներկայացնելով առավելագույնը հինգ թեկնածություն:
Մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ անգամ՝ այնպիսի նախաձեռնությունների համար, որոնք նպաստում են աշխարհում կրթական գործունեության բարելավմանը: Նախապատվությունը տրվում է զարգացող երկրներին և անապահով, մեկուսացված համայնքներին:
Մրցույթին կարող են մասնակցել հաստատություններ և կազմակերպություններ ներկայացնող անհատներ, միջազգային, ազգային պետական կամ հասարակական կազմակերպություններ, կրթական կամ հետազոտական ինստիտուտներ և տեղական (ազգային) մարզային համայնքներ:
Մանրամասներին ծանոթացեք հետևյալ հղումով՝ http://www.edu.am/index.php?id=-7316&topMenu=9&menu1=-1&menu2=9&arch=0 :
Հայտարարությունները՝ ԿԳ նախարարության պաշտոնական կայքից: