Հայտարարություն

17.03.2015
Դիտումների քանակ՝ 471

ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնը տեղեկացնում է,  որ ս.թ. մարտի 23-ից լողի սեկցիան վերսկսում է իր պարապմունքները «Սպիտակ տնակ» լողավազանում, երկուշաբթի և չորեքշաբթի օրերին ժամը 17.00-ին ուսանողների համար, իսկ շաբաթ օրերին՝ ժամը 13.00-ին՝ համալսարանի աշխատակիցների համար:

Բոլոր ցանկացողները նախօրոք կարող են ցուցակագրվել ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և  քաղպաշտպանության ամբիոնում:

Լրացուցիչ հարցերի դեպքում նույնպես պետք է դիմել վերոնշյալ ամբիոն: