Դասախոսությամբ հանդես կգա Վլադիմիր Գոշինը
16.03.2015
Դիտումների քանակ՝ 661
ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից տեղեկացնում են, որ համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, ս.թ. մարտի 19-ին ժամը 11.30-ին ՀՊՏՀ մեծ դահլիճում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) մաքսային համագործակցության գծով Վլադիմիր Անատոլիի Գոշինը հանդես կգա «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրքը» թեմայով դասախոսությամբ:
Դասախոսությանը կարող են մասնակցել դասախոսներ, ասպիրանտներ, բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներ: