Զբոսաշրջության հիմնախնդիրների քննարկում՝ ՀՊՏՀ-ում

10.03.2015
Դիտումների քանակ՝ 681


Մարտի 11-ին, ժամը 16.00-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջազգային ծրագրերի կենտրոնում (Նալբանդյան 128, թիվ 2 մասնաշենք) «Հայաստանում ներառական աճի խթանման քննարկումների հարթակի ստեղծում» ծրագրի շրջանակներում տեղի կունենա կլոր սեղան-քննարկում՝ «Զբոսաշրջության արդյունաբերությունը ՀՀ-ում. զարգացման հեռանկարները և այլընտրանքային լուծումները» թեմայով: Բանախոսներն են ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը և ՀՊՏՀ զբոսաշրջության կառավարման ամբիոնի դասախոս Հասմիկ Համբարձումյանը:

Օրակարգին ծանոթացեք այստեղ:

Հիշեցնենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի Հարավկովկասյան բաժնի աջակցությամբ իրականացնում է «Հայաստանում ներառական աճի խթանման քննարկումների հարթակի ստեղծում» ծրագիրը, և այս քննարկումներն անցկացվում են այդ ծրագրի շրջանակներում: