Միջազգային գիտագործնական սեմինար
06.03.2015
Դիտումների քանակ՝ 457
ՀՊՏՀ-ի և Ռուսաստանի Դաշնության ԱՊՀ երկրների ինստիտուտի (Մոսկվա) համատեղ նախաձեռնությամբ մարտի 31-ին, ժամը 10.00-17.00-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջազգային ծրագրերի (Տեմպուսի) նիստերի սրահում տեղի կունենա «Եվրասիական տնտեսական ինտեգրման հեռանկարները. հայացք Հայաստանից» խորագրով միջազգային գիտագործնական սեմինար: Բացի կազմակերպիչ կողմերի ներկայացուցիչներից, կմասնակցեն նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ՌԴ ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտի, ՀՀ պետական կառույցների, հետազոտական և գործարար շրջանակների ներկայացուցիչներ:
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ գիտության բաժնից: