Աշխատանքի տոնավաճառի հրավեր

02.03.2015
Դիտումների քանակ՝ 313

«Յուքոմ» ընկերությունը սույն թվականի մարտի 6-ին, ժամը 14:00-19:00-ն, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 2-րդ մասնաշենքի 2-րդ հարկի դահլիճի նախասրահում, (հասցե՝ ք. Երևան, Տերյան 105) կազմակերպում է տոնավաճառ:

Մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ ընկերության թափուր աշխատատեղերին, թողնել իրենց  ինքնակենսագրականները, ինչպես նաև նախնական հարցազրույցներ անցնել մասնագետների մոտ:

Ներկայացնում ենք թափուր աշխատատեղերի նկարագրերը. տեղեկատվական կենտրոնի մասնագետի աշխատանքի նկարագրությանը ծանոթացեք այստեղ, ՕՊՄԹ ցանցի կառուցման  տեխնիկի աշխատանքի նկարագրությանը՝ այստեղ, վաճառքի գործակալի թափուր պաշտոնի մասին մանրամասներին՝ այստեղ, վաճառքի և սպասարկման մասնագետի պաշտոնի աշխատանքի նկարագրությանը՝ այստեղ, տեխնիկական աջակցման մասնագետի  աշխատանքի նկարագրությանը՝ այստեղ:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնից: