Նախաորակավորման ծրագրի հրավեր

25.02.2015
Դիտումների քանակ՝ 357

«Արդշինբանկ» ՓԲԸ-ն տեղեկացնում է  նախաորակավորման ծրագրի մասին  (այսուհետ` Ծրագիր):

Ծրագիրը ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար հնարավորություն է ընձեռում`

  • Ստանալ գործնական գիտելիքներ բանկային գործի վերաբերյալ,
  • Ծանոթանալ բանկի կողմից մատուցվող ծառայությունների կազմակերպման սկզբունքներին և ընթացակարգերին,
  • Ծրագրի ավարտից հետո ունենալ պատրաստվածության առավել բարձր մակարդակ բանկի կողմից համապատասխան թափուր հաստիքների համար հայտարարված մրցույթներին մասնակցության համար՝  այլ հավասար պայմաններում ունենալով նախապատվություն սույն ծրագրին չմասնակցած անձանց նկատմամբ:

«Արդշինբանկ» ՓԲԸ-ն վերոնշյալ ծրագիրն իրականացնում է մի քանի վայրերում. Երևանում  իրականացվելիք  ծրագրի մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ, Կապանի ծրագրինը՝ այստեղ,  ԼՂՀ, Ստեփանակերտում իրականացվելիք ծրագրի մասին տեղեկատվությանը՝ այստեղ:

Նախաորակավորման ծրագրի դիմում-հայտի ձևը՝ այստեղ:

Տեղեկատվությունը՝  ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնից: