Լուսանկարչական մրցույթներ՝ ՀՊՏՀ ՈւԽ-ից

23.02.2015
Դիտումների քանակ՝ 314

Լուսանկարչական մրցույթներ՝ ՀՊՏՀ ՈւԽ-ից

ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը հայտարարում է «Գարուն ա, Ձյուն ա արել» խորագրով լուսանկարների մրցույթ, որին մասնակցելու համար լուսանկարը պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին.
1. Համապատասխանելիություն Ցեղասպանության ճանաչման սկզբունքներին և արդյունքներին՝ ազատություն, անկախություն, ինքնորոշում, խաղաղություն, հայրենապահպանություն, պայքար և այլն: Մասնակիցներն ազատ են ցանկացած կերպ մեկնաբանելու նշյալ և այլ առնչվող սկզբունքները:
2. Այն պետք է JPG ձևաչափով լինի:
3. Լուսանկարի վրա կամ հայտի նամակում պետք է ուղարկել դրա մակագրությունը (caption) հայերենով:
4. Լուսանկարը պետք է կատարված լինի մասնակցի կողմից. այլ հեղինակների լուսանկարները չեն ընդունվելու:
5. Տարիքային, ազգության, բնակության վայրի և այլ սահմանափակություններ չկան հեղինակների համար:
Մասնակցելու համար անհրաժեշտ  է genius.artsakh@gmail.com  էլ. հասցեին ուղարկել նշյալ պահանջներին համապատասխանող լուսանկար, իսկ նամակում գրել հեղինակի անուն-ազգանունը, մասնագիտությունը, կուրսը և լուսանկարի մակագրության տեքստը: 
Մեկ հոգին կարող է առավելագույնը 3 լուսանկար ուղարկել: Բոլոր լուսանկարները կանցնեն առաջնային դիտարկում։ Մրցույթի պայմաններին համապատասխանելու դեպքում, հայտը ստանալուց հետո մեկ ժամվա ընթացքում լուսանկարը կտեղադրվի  ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/infstat.sc :
Առաջին երեք հաղթող լուսանկարները որոշվելու են 50 տոկոս հավանումների և 50 տոկոս մասնագիտական հանձնաժողովի գնահատականների հաշվարկման միջոցով:
Առաջին 3 տեղերը պարգևատրվելու են  նվերներով և պատվոգրերով ՀՊՏՀ ուսանողական խորհրդի կողմից, իսկ հաղթողը հնարավորություն է ստանալու մասնակցել համաբուհական լուսանկարչական մրցույթին:
Հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 25-ը: Փետրվարի 26-ին հրապարակվելու են հաղթողների անունները:
Հարցերի համար գրել վերոնշյալ էլ. հասցեին  կամ զանգահարել 093 91 05 93, 091 77 88 80 հեռախոսահամարներով:

Մեկ այլ լուսանկարչական մրցույթի մասին է տեղեկացնում  է ՀՊՏՀ ուսանողական խորհրդի պաշտոնական կայքը. Կանանց միջազգային օրվան և Մայրության ու գեղեցկության տոնին ընդառաջ՝ ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը հայտարարում է «Պատկերի'ր գեղեցիկը» խորագրով  լուսանկարչական մրցույթ, որին մասնակցելու համար անհրաժեշտ է Info@asue-sc.amէլ. հասցեին ուղարկել 1-3 լուսանկար : Մրցույթին դիմելու վերջնաժամկետը ս.թ. մարտի 9-ն է: Մանրամասներին ծանոթացեք հետևյալ հղումով՝ http://goo.gl/ZrUQ8p :