Քննարկում՝ Գիրք նվիրելու օրվա առիթով
17.02.2015
Դիտումների քանակ՝ 314
Փետրվարի 19-ին Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը: Այս առիթով ՀՊՏՀ գրադարանի տնօրինությունը Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի «Ընթերցասերների ակումբի» հետ համատեղ փետրվարի 19-ին, ժամը 14.15-ին մեր բուհի գիտական ընթերցասրահում (2-րդ հարկ) կազմակերպում է «Ընթերցանությունն այսօր. գիրք, թե էլեկտրոնային տարբերակ» թեմայով քննարկում:
Հրավիրվում են հետաքրքրված բոլոր ուսանողները:
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ գրադարանի տնօրինությունից: