Կլոր սեղան-քննարկում՝ ՀՊՏՀ-ում
Այսօր՝ փետրվարի 18-ին, ժամը 16.00-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջազգային ծրագրերի կենտրոնում (Նալբանդյան 128, թիվ 2 մասնաշենք) «Հայաստանում ներառական աճի խթանման քննարկումների հարթակի ստեղծում» ծրագրի շրջանակներում տեղի կունենա հինգերորդ կլոր սեղան-քննարկումը:
Այս հանդիպման առանցքում ագրարային քաղաքականության հիմնախնդիրներն են: Կլոր սեղան-քննարկման այսօրվա թեման է «ՀՀ ագրարային քաղաքականությունը և միջազգային համագործակցությունը»: Ծրագրի կառավարման խմբից ստացված օրակարգին ծանոթացեք՝ այստեղ:
Հիշեցնենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի Հարավկովկասյան բաժնի աջակցությամբ իրականացնում է «Հայաստանում ներառական աճի խթանման քննարկումների հարթակի ստեղծում» ծրագիրը, և այս քննարկումներն անցկացվում են այդ ծրագրի շրջանակներում: