Առաջարկներ ուսանողներին՝ «Կոկա-կոլա»-ից
«Կոկա- կոլա հելլենիկ բոթլինգ քամփնի Արմենիա» ՓԲԸ-ն «Շրջանավարտ ուսուցանվող ծրագրի» շրջանակներում կկազմակերպի այցելություն դեպի ընկերության գործարան: Կարող են դիմել կառավարման, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման, ֆինանսական, հաշվապահական հաշվառման և աուդիտի, ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետների բակալավրատի 4-րդ և մագիստրատուրայի 1-ին, 2-րդ կուրսի ուսանողները: Ցանկացողները մինչև ս.թ. փետրվարի 26-ը պետք է դիմեն ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոն (մարքեթինգի ֆակուլտետ, 2-րդ հարկ, 215 սենյակ):
Ընկերությունը վերոնշյալ ծրագրի շրջանակներում առաջարկում է նաև աշխատանքային փորձի ձեռք բերման և զարգացման մի քանի ծրագրեր՝ ֆինանսական, կոմերցիոն, ինֆորմացիոն համակարգերի( IT) և կադրերի բաժինների ոլորտներում: Այս մասին մանրամասն տեղեկությունների ծանոթացեք այստեղ:
Ներկայացնում ենք նշված բաժիններին առնչվող առաջարկները՝ առանձին-առանձին. ֆինանսական բաժնինը՝ այստեղ, կոմերցիոն բաժնինը՝ այստեղ , ինֆորմացիոն համակարգերի ( IT) բաժնինը՝ այստեղ, կադրերի բաժնինը՝ այստեղ:
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնից: