«Կարիերայի բացահայտումների օրվա» հրավեր
16.02.2015
Դիտումների քանակ՝ 420
Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիան (ACCA), «Գրանդ Թորնթոն» աուդիտորական ընկերությունը և «ԱՅ ԷՅ ԲԻ» բիզնես միջազգային ակադեմիան ֆինանսներ և վարկ, հաշվապահական հաշվառում և ուդիտ, տնտեսագիտություն և կառավարում բաժինների մագիստրատուրայի ուսանողներին փետրվարի 24-ին, ժամը 14.00-ին ՀՊՏՀ նիստերի սրահում հրավիրում են կարիերայի բացահայտումների օրվան:
Լինելու է հատուկ հյուր, նաև «ԱՅ ԷՅ ԲԻ» բիզնես միջազգային ակադեմիայի կողմից ներկայացվելու են կրթաթոշակի հնարավորություններ՝ «ACCA»` ներկայիս և ապագա ուսանողների համար:
Մանրամասներին ծանոթացեք այստեղ:
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնից: