«Ապագայի գործակալ-2015» մրցույթ

02.02.2015
Դիտումների քանակ՝ 359

«Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրականՓԲԸ-ն հայտարարում է «Ապագայի գործակալ»  խորագրով մրցույթ, որի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն  պրակտիկ գիտելիքներ, վաճառքի հմտություններ, կմասնակցեն տարբեր մասնագիտական դասընթացների, կանցկացնեն սոցհարցումներ,  կկնքեն ապահովագրության պայմանագրեր և այլն:

Մրցույթը կմեկնարկի փետրվարի 9-ին: Մասնակցել ցանկացողները կարող են իրենց ինքնակենսագրականները ուղարկել futureagent@rgs.am  էլ. հասցեին` թեմայի՝ «Subject» բաժնում նշելով «Ապագայի գործակալ» անվանումը: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն  թվականի փետրվարի 6-ը:

Մանրամասներին ծանոթացեք այստեղ:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնից: