Գիտաժողով. տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցեր

26.01.2015
Դիտումների քանակ՝ 582

2015 թ. մարտի 12-15-ը Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում տեղի է ունենալու տնտեսագիտական երիտասարդական գիտաժողով:

Գիտաժողովին կարող են մասնակցել ՀՀ և արտասահմանյան բուհերի և գիտահետազոտական կենտրոնների ուսանողները, ասպիրանտները, երիտասարդդասախոսներնուգիտաշխատողները (մասնակիցը պետք է լինի մինչև 35 տարեկան): Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2015 թ. հունվարի 30-ը economconf@gmail.com  էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել`

  • լրացված մասնակցության հայտը,
  • զեկուցման թեզիսը,
  • գիտական ղեկավարի կարծիքը և համապատասխան ամբիոնի երաշխավորագիրը (միայն գիտական աստիճան չունեցողների համար):

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են` հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Մանրամասներին ծանոթացեք հայկական գիտական համագործակցության կայքից՝ հետևյալ հղումով՝ http://goo.gl/XkrPcN, որտեղից կարող եք ներբեռնել նաև մասնակցության հայտի ձևը:

Տեղեկատվությունը՝ Հայկական գիտական համագործակցության կայքից: