Կրթաթոշակ՝ լեհ-ամերիկյան Ազատության հիմնադրամից
Հայտարարվել է 2015-2016 ուստարվա համար Լեհաստանում Լեյն Կիրկլանդի անվան կրթաթոշակ ստանալու բաց մրցույթի մասին:
Հայտարարությունը տարածել են ծրագրի հիմնադիր լեհ-ամերիկյան Ազատության հիմնադրամը և ծրագրի համակարգող Կրթություն հանուն ժողովրդավարության հիմնադրամը: Ծրագիրը նախատեսված է Ուկրաինայի, Բելառուսի, Ռուսաստանի, Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Ղրղըզստանի բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդ առաջնորդների համար, ովքեր շահագրգռված են իրենց երկրներում և տարածաշրջանում ժողովրդավարության հաստատման, տնտեսության և քաղաքացիական հասարակության զարգացման հարցում։ Ծրագիրը ներառում է ուսուցում լեհական բուհերում 2 կիսամյակի ընթացքում և 2-4 շաբաթ տևողությամբ աշխատանքային ստաժ՝ պետական կամ մասնավոր հիմնարկություններում:
Կիրկլանդի 2015-2016թթ. կրթաթոշակային ծրագրի հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը սույն թվականի մարտի 1-ն է:
Մանրամասն տեղեկությունների ծանոթացեք հետևյալ հղումներով ՝ Կրթություն հանուն ժողովրդավարության հիմնադրամ՝ http://www.edudemo.org.pl, Կիրկլանդի կրթաթոշակային ծրագիր (Հոժա փողոց 59, բն. 1ա, 00-681 Վարշավա www.kirkland.edu.pl , Էլ. հասցե՝ kirkland@kirkland.edu.pl :
Ծրագրի հայերեն նկարագրությունը կարող եք բեռնել այս հղումով՝ http://www.kirkland.edu.pl/images/Ogloszenie_pdfy/kirkland_program_-_info_arm.pdf :