Գիտաժողովի մասնակցության հրավեր

13.11.2017
Դիտումների քանակ՝ 368

ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի բաժինը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-8-ը Հայ-ռուսական համալսարանը կազմակերպում է 12-րդ տարեկան գիտաժողովը` նվիրված ՀՌՀ-ի հիմնադրման 20-ամյակին:

Գիտաժողովի ուղղություններն են`

1. ֆիզիկամաթեմատիկական և բնական գիտություններ

 2. սոցիո-հումանիտար գիտություններ:

Մասնակցելու են հրավիրվում դասախոսներ, գիտաշխատողներ, ասպիրանտներ և հայցորդներ: Հոդվածները ներկայացնելու պահանջներին, ինչպես նաև  մասնակցության պայմաններին ծանոթանալու համար այցելեք     www.rau.am  պաշտոնական կայքը:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է նոյեմբերի 20-ը: