Ուսման վարձի փոխհատուցում՝ ՀԵՀ-ից

16.01.2015
Դիտումների քանակ՝ 459

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ կառավարության և ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ կփոխհատուցի ՀՀ սահմանամերձ (սահմանապահ) համայնքներում բնակվող և պետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատում սովորող ուսանողների տվյալ  կիսամյակի ուսման վարձը։ 
Հայաստանի երիտասարդական հիմնադրամին կարող են դիմել ՏավուշիմարզիՄովսես, ՆերքինԿարմիրաղբյուր, Չինարի, Այգեպար, Այգեձոր, Բերքաբեր, ՎերինԿարմիրաղբյուր, ՎայոցձորիմարզիՄարտիրոս, Սերս, Բարձրունի, Խնձորուտ, ՆորԱզնաբերդ, Խաչիկսահմանամերձ համայնքների պետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատում սովորող ուսանողները:
Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը 2015թ. փետրվարի 13-ն է։ Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերը (ուսանողի անձնագրի պատճենը, 3:4 չափի 1 լուսանկար, տեղեկանք բնակավայրից, տեղեկանք բուհից, ստուգման գրքույկի պատճենը) ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 74), ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10.00-17.00 (ընդմիջման ժամն է՝ 13.00-14.00-ն): 

Դիմումի ձևը կարող եք բեռնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի պաշտոնական կայքից, հետևյալ հղումով՝ http://heh.am/?module=article&utility=show_article&id_article=2003&lang=am :

Տեղեկատվությունը՝ ՀԵՀ պաշտոնական կայքից: