Աշխատանք՝ մարքեթոլոգներին

16.01.2015
Դիտումների քանակ՝ 468

«ԱրմենՏել» ՓԲԸ-ին (Beeline ապրանքանիշ) անհրաժեշտ է ինտերնետ մարքեթինգի ավագ մենեջեր:

Աշխատանքի նկարագրությունն է՝

- Շարժական ինտերնետի շուկայի մասսայական սեգմենտի ռազմավարության կազմում և ծառայությունների զարգացման պլանների նախապատրաստման ապահովում,
- շարժական ինտերնետի համար նախատեսված նոր գնային առաջարկների, արտադրանքների/ծառայությունների և ակցիաների մշակման և ներդրման աշխատանքների ապահովում,
- արտադրատեսակների պորտֆոլիոյի կառավարում ու առկա արտադրանքների և ծառայությունների բարելավում,
- շարժական ինտերնետի մասսայական սեգմենտի մարքեթինգային հաղորդակցությունների ծառայությունների պլանի մշակում,
- մարքեթինգային վերլուծական աշխատանքների պլանավորում և իրականացում,
- վստահված արտադրանքների որակի հսկողության և վերլուծության ապահովում,
- արտադրանքներում առկա անհամապատասխանությունների վերացման աշխատանքների իրականացում, 
- գործարկված մարքեթինգային նախաձեռնությունների և արտադրանքների համընդհանուր վերլուծություն, ինչպես նաև դրանց արդյունավետության բարձրացմանն ուղղված պլանների և միջոցառումների մշակում,
- ինտերնետ ծառայությունների շուկայի զարգացման ու մրցակցային առաջարկների և ծառայությունների/արտադրանքների զարգացման միտումների մոնիտորինգ, 
- հիմնական մարքեթինգային ցուցանիշների ապահովում (KPI):

Պահանջներ՝

- Բարձրագույն կրթություն մարքեթինգի, տնտեսագիտության կամ մաթեմատիկայի ոլորտում,
- առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ վաճառքի կամ մարքեթինգի ոլորտում,
- աշխատանքային փորձը հեռահաղորդակցության կամ  IT ոլորտում ցանկալի է, 
- մարքեթինգային ակցիաների անցկացման փորձ,
- մարքեթինգային վերլուծության և պլանավորման հիմունքների իմացություն, 
- շարժական կապի շուկայի հիմունքների և տեխնոլոգիաների իմացություն, 
- մարքեթինգային բրիֆերի և բիզնես քեյսերի պատրաստման փորձ, 
- հաշվետվություններ և շնորհանդեսներ պատրաստելու հմտություններ,
- վերլուծական և ռազմավարական մտածողություն,
- նախագծերի ղեկավարման ունակություն,
- ժամանակի կառավարման ունակություն,
- ինքնուրույն աշխատելու և որոշումներ կայացնելու ունակություններ,
- ստեղծագործ և հնարամիտ անհատականություն,
- արդյունքներին հասնելու ունակություններ,
- հաղորդակցվելու հմտություններ և ճկունություն,
- սթրեսսակայունություն, պատասխանատվություն և ուշիմություն;
- թիմում աշխատելու ունակություն,
- համակարգչային գերազանց գիտելիքներ. MS Office, Excel ծրագրի խորացված   իմացություն,

- հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների վարժ տիրապետում:

Ցանկացողները  պետք է apply198858@job.am հասցեով ներկայացնեն ինքնակենսագրություն (CV/Resume) հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով: 
Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն: 
Հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի հունվարի 22-ը:

 Տեղեկատվությունը՝ job.am կայքից: