«Ես ուսանող եմ». մրցույթի հրավեր

19.12.2014
Դիտումների քանակ՝ 327

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Հ. Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանությունը հրավիրում են մասնակցելու «Ես ուսանող եմ» խորագրով լուսանկարների երկրորդ միազգային մրցույթին. այս մասին տեղեկացնում է ՀԵՀ պաշտոնական կայքը:
Մասնակցել ցանկացողները մինչև 2015թ. հունվարի 20-ը mail@aivazovskydb.com  էլեկտրոնային հասցեով պետք է ուղարկեն հետաքրքիր, զավեշտալի լուսանկարներ իրենց ուսանողական կյանքից։ Լուսանկարները պետք է լինեն այն տեսքով, ինչպես պահպանվել են ֆոտոխցիկում կամ սմարթֆոն հեռախոսներում։ 
Մրցույթը գնահատելու համար կձևավորվի ժյուրիի երկու կազմ՝ պրոֆեսիոնալ ժյուրի և ժողովրդական ժյուրի։
Հաղթողները կարժանանան դիպլոմների և պարգևների։ 
Մրցույթի մասնակիցներին հնարավորություն կտրվի մասնակցելու լուսանկարչական արվեստի ոլորտի հայտնի մասնագետների կողմից կազմակերպվող վարպետության դասերին։ 
Հաղթող լուսանկարները կմասնակցեն RACCORD GROUP կազմակերպության միջազգային մրցույթներին, ինչպես նաև կընդգրկվեն կազմակերպության լուսանկարների արխիվում։ 
Մրցույթի ավարտից հետո կհրատարակվի էլեկտրոնային կատալոգ, որտեղ կընդգրկվեն մասնակիցների աշխատանքները։

Տեղեկատվությունը՝ ՀԵՀ պաշտոնական կայքից: