Կրթաթոշակների մրցույթ՝ ՀԵՀ-ից
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) հայտարարում է կրթաթոշակների տրամադրման մրցույթ, որին կարող են մասնակցել պետական բուհերի առկա ուսուցման առաջին կուրսերի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողները։ Այս մասին տեղեկանում ենք ՀԵՀ-ի պաշտոնական կայքից:
Հայտատու ուսանողը պետք է բավարարի նշված պահանջներից առնվազն մեկին՝
սոցիալապես անապահով (ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող) ընտանիքների անդամ,
միակողմանի ծնողազուրկ ուսանող,
երրորդ խմբի հաշմանդամ ուսանող,
հեռավոր լեռնային և սահմանամերձ գյուղերի ուսանող,
տվյալ ուսումնական տարվա կիսամյակի քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանող,
հասարակական ակտիվություն ցուցաբերող ուսանող,
պատշաճ վարքագիծ դրսևորող ուսանող:
Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը 2015 թ. փետրվարի 3-ն է։ Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 74), ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10.00-17.00 –ն (ընդմիջման ժամն է՝ 13.00-14.00-ն):
Կրթաթոշակի կարգին ծանոթացեք հետևյալ հղումով՝ http://www.heh.am/?module=article&utility=show_article&id_article=1944&lang=am:
Տեղեկատվությունը՝ ՀԵՀ-ի պաշտոնական կայքից: