Աշխատաժողովի հրավեր

10.11.2017
Դիտումների քանակ՝ 548

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից հայտնում են Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ նախաձեռնության՝ «Կայուն զարգացում՝ տեսություն և իրականացման մեթոդներ» թեմայով աշխատաժողովի մասին, որն անցկացվում է ճարտարագիտության և կայունության մասին դասընթացների երևանյան շարքի շրջանակներում:

Աշխատաժողովը վարելու են գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրգիս Ստանիշկիսը և դոկտոր պրոֆեսոր Էգլե Ստանիշկիենե՝ Կաունասի տեխնոլոգիական համալսարանից (Լիտվա):Աշխատաժողովը տեղի կունենա նոյեմբերի 14-17-ը, 2017թ, ժամը 14:00-17:30-ը և կներառի մի շարք թեմաներ, այդ թվում՝ կայուն զարգացման սահմանումը, սկզբունքները և մարտահրավերները, կայունության գիտությունը, կայուն տնտեսական զարգացման իրականացման մեթոդները (ներառյալ շրջանաձև տնտեսություն, շրջակա միջավայրի կառավարմանհամակարգեր, էկո-դիզայն, կենսացիկլի գնահատում և կայուն սպառում), կրթություն կայունության համար: Աշխատաժողովն իր մեջ կներառի մի շարք դասախոսություններ և խմբային աշխատանք:

Գրանցվելու և մանրամասների համար այցելեք`    https://extension.aua.am/sustainable-development:

Միջոցառման օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ: