Աշխատանքային փորձի հնարավորություն

03.12.2014
Դիտումների քանակ՝ 357

Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) ուսանողներին ընձեռում է ծրագրերի կառավարման ոլորտում աշխատանքային փորձի ձեռք բերման հնարավորություն: ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնից տրամադրված հայտարարությանը ծանոթացեք ստորև.

Ծրագրերի կառավարման ոլորտում աշխատանքային փորձի ձեռք բերման հնարավորություն

Ուսանողից պահանջվում է.

  • Ընդհանուր գիտելիքներ կառավարման ոլորտում
  • ՏՀՏ լավ գիտելիքներ
  • Անգլերենի և հայերենի գերազանց, ռուսերենի լավ իմացություն
  • Ուշադրություն և լսելու գերազանց ունակություն
  • Բարձր մոտիվացվածություն և արագ սովորելու ընդունակություն
  • Ստեղծագործ միտք
  • Պատասխանատվության զգացում
  • Անկախ աշխատելու ընդունակություն
  • Ճկուն աշխատանքային գրաֆիկով աշխատելու պատրաստակամություն
  • Ակտիվություն և նախաձեռնողականություն
  • Պլանավորման և կազմակերպչական հմտություններ
  • Նպատակասլացություն և արդյունքների նկատմամբ կողմնորոշում
  • Կառավարման հիմնական տեսությունների և սկզբունքների մասին գիտելիքները ցանկալի են

Աշխատանքային պարտականություններն են.

  • Հասկանալ ՀԳՀՄ (Հայաստանի գործատուների հանրապետական միության) և «Հայ Կոնսալտ» ԽՀ-ի գործունեության պահանջներից բխող խնդիրները
  • Դրանց լուծման համար անհրաժեշտ ծրագրերի նախագծում և իրականացում
  • Ծրագրի թիմի հավաքագրում (ցանկալի է ուսանողների միջոցով)
  • Զեկույցների կազմում և արդյունքների ներկայացում
  • Ժամանակին հասնել արդյունքներին
  • Հաղորդակցում և թիմային աշխատանք տարբեր մասնագիտության և որակավորման անձանց հետ
  • Փոքր ծրագրերի նախագծում և իրականացում

Պրակտիկայի անցկացման ժամկետը կկազմի նվազագույնը 6 ամիս, որի վերջում կտրամադրվի երաշխավորագիր՝ ցանկության դեպքում: Պրակտիկայի ընթացքում ուսանողը իրավունք կունենա անվճար  մասնակցել ՀԳՀՄ «Գործարարության դպրոցի» կազմակերպած դասընթացներին և ստեղծել կապեր ՀԳՀՄ գործունեության ոլորտում: Միաժամանակ ուսանողը կուղղորդվի և կաջակցվի ՀԳՀՄ փորձագետների կողմից:

Ուսանողի ընտրությունը կկատարվի մրցույթի արդյունքում:

Մասնակցության համար կապվել.

ՀԳՀՄ Անուշ/Նարե 010 52 74 21, 055 07 55 47, 095 01 23 55

Մովսես Խորենացի 26ա (Նախկին Առևտրի պալատի շենք, 3րդ հարկ, ձախ  թևի դուռ)