Պրակտիկայի հրավեր
ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնից տրամադրել են հետևյալ հայտարարությունը, որը պրակտիկայի հնարավորություն է ընձեռում կազմակերպչական և տվյալների բազայի հետ աշխատանքներում:
Ուսանողից պահանջվում է.
- Մանրամասների նկատմամբ ուշադրություն, ճշգրիտ աշխատելաոճ
- ՏՀՏ գերազանց գիտելիքներ
- Արագ սովորելու ընդունակություն և բարձր մոտիվացվածություն
- Տարրական գիտելիքները կառավարման ոլորտում ցանկալի է
- Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
- Անկախ աշխատելու ունակություն
- Ժամկետների մեջ տեղավորվելու ունակություն
- Ճկուն աշխատանքային գրաֆիկով աշխատելու պատրաստակամություն
- Պարտաճանաչություն
- Արագ կողմնորոշվելու ունակություն
- Հաղորդակցման լավ հմտությունների առկայություն (ճշգրիտ և պատշաճ հաղորդակցում հաճախորդների, հյուրերի, անդամների հետ)
Աշխատանքային պարտականություններն են.
- Հանդիպումների կազմակերպում
- Օրակարգերի և օրացույցների մշակում
- Զեկույցների, արձանագրությունների, ձևաթղթերի, նամակների պատրաստում
- Իրադարձությունների կազմակերպում և աջակցություն
- Տեխնիկական աշխատանքների կատարում (պատճենահանում, սկան, տպում, փաստաթղթերի հետ աշխատանք և այլն)
- Նամակագրության վարում
- Հեռախոսազանգերի կատարում և պատասխանում
- Հաճախորդների/անդամների հետ կապի հաստատում
- Աշխատանքային գործառույթների բացատրություն և ծառայությունների ներկայացում
- Թիմային աշխատանքի աջակցում տարբեր ծրագրերում
- Տվյալների բազայի հետ աշխատանք (ստեղծում, լրամշակում, ստուգում և այլն)
Պրակտիկայի անցկացման ժամկետը կկազմի 3-6 ամիս, որի վերջում կտրամադրվի երաշխավորագիր՝ ցանկության դեպքում: Պրակտիկայի ընթացքում ուսանողը իրավունք կունենա անվճար մասնակցել ՀԳՀՄ <> կազմակերպած դասընթացներին և ստեղծել կապեր ՀԳՀՄ գործունեության ոլորտում: Միաժամանակ ուսանողը կուղորդվի ՀԳՀՄ մասնագետների կողմից: Աշխատանքային ժամերը և տեղը կհարմարեցվի ուսանողի դասացուցակին:
Ուսանողի ընտրությունը կկատարվի մրցույթի արդյունքում:
Մասնակցության համար կապվել.
ՀԳՀՄ Անուշ/Նարե 010 52 74 21, 055 07 55 47, 095 01 23 55
Մովսես Խորենացի 26ա, (նախկին Առևտրի պալատի շենք)