Միջազգային կրթական ծրագիր

24.11.2014
Դիտումների քանակ՝ 441

Եվրոպական հանձնաժողովի կողմից Հայաստանի ուսանողներին որոշակի քանակությամբ տեղեր են հատկացվել «Master Erasmus Mundus TROPIMUNDO» ծրագրին մասնակցելու համար. ծրագրի համակարգողն է Բրյուսելի ազատ համալսարանը: 
«Master Erasmus Mundus TROPIMUNDO» ծրագիրը  կենսաբազմազանության և էկոհամակարգերի բնագավառում առաջին միջազգային մագիստրոսական ծրագիրն է (ուսման տևողությունը` 2 տարի, ECTS համակարգով 120 ստուգարքային միավոր): 2014-2015 ուսումնական տարվա համար դիմելու վերջնաժամկետն է  սույն թվականի նոյեմբերի 30-ը:
Մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ www.tropimundo.eu  կայքից:

Տեղեկատվությունը՝ ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքից: