«Դրամների նշաններ». դասախոսություն ՀՊՏՀ-ում

19.11.2014
Դիտումների քանակ՝ 689

Ս.թ. նոյեմբերի 21-ին, ժամը 14:15-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նիստերի սրահում կհյուրընկալվի հայկական դրամի նշանի հեղինակ Կարեն Կոմենդարյանը, որը հանդես կգա«Դրամների նշաններ» խորագրով դասախոսությամբ:

Այս մասին հայտնում են ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից: