Հրավեր՝ «Գործարարության դպրոց»-ից

30.10.2014
Դիտումների քանակ՝ 472

Հայաստանի գործատուների հանրապետական միության «Գործարարության դպրոցն»    իրականացնում է «Կարիերայի պլանավորման ճանապարհին» խորագրով դասընթացներ, որոնց ավարտին մասնակիցները կկարողանան գրել ինքնակենսագրականներ (CV), մոտիվացիոն նամակներ, ինչպես նաև պատրաստվել հարցազրույցի:

Դասընթացին կարող են մասնակցել բակալավրիատի 4-րդ կուրսի և մագիստրատուրայի ուսանողները:

Դասընթացի սկիզբը՝ նոյեմբերի 10-ից:

Դասընթացի տևողությունը` 1 օր, 3 ժամ (ժամը 15:30-18:30):

Անցկացման վայր՝ ՀԳՀՄ «Գործարարության դպրոց»

Հասցե՝ Մ. Խորենացու 26ա, 0010, ք. Երևան (նախկին Առևտրի տուն, III հարկ)

Դասընթացին մասնակցել ցանկացողները գրանցվելու համար կարող են դիմել ՀՊՏՀ Կարիերայի և մարքեթինգի կենտրոն, որտեղից էլ տրամադրել են հայտարարությունը: Կից հայտարարությունն՝ այստեղ: