Կրթաթոշակային ծրագիր (Ռումինիա)

21.10.2014
Դիտումների քանակ՝ 421

Ռումինիայի կառավարությունը հայտարարում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջոցով ասպիրանտներին և գիտությունների թեկնածուներին 2015թ մարտի 1-ից «Եուջեն Իոնեսկու»-ի եռամսյա կրթաթոշակներ տրամադրելու մրցույթ (Bourses-Eugen-Ionescu)։
Նշված կրթաթոշակները ստանալ ցանկացողները պետք է կապ հաստատեն Ռումինիայի պրոֆիլային համալսարանների հետ և վերջիններիս համաձայնությունը ստանալուց հետո, մինչև 2015թ դեկտեմբերի 14-ը անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնեն Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության գրասենյակ։
Մանրամասն տեղեկություններին կարող եք  ծանոթանալ հետևյալ հղումով՝
http://www.auf.org/bureau-europe-centrale-et-orientale/appels-offre-regionales/bourses-eugen-ionescu-14-15-appel/ :

Տեղեկատվությունը՝ ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական կայքից: