Բաց դռների օր՝ ՄԱԿ-ի ավանդապահ գրադարանում
22.10.2014
Դիտումների քանակ՝ 500
ՄԱԿ-ի օրվան (նշվում է հոկտեմբերի 24-ին) նվիրված միջոցառումների շրջանակներում, վաղը՝ հոկտեմբերի 23-ին, ժամը 15.00-17.00-ն ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հայտարարում է Բաց դռների օր: Այն տեղի կունենա Հայաստանի ազգային գրադարանի (հասցե՝ Երևան, Տերյան 72) ընդհանուր ընթերցասրահում, որտեղ տեղակայված է ՄԱԿ-ի ավանդապահ գրադարանի հիմնական ֆոնդը: Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու ՄԱԿ-ի՝ Հայաստանում գործող տարբեր գործակալությունների, հիմնադրամների և ծրագրերի հրատարակություններին (ՄԱԿ-ի արժեքներն ու գործունեությունը լուսաբանող գրքեր, տեղեկատվական և ծրագրային նյութեր, պաստառներ և այլն):
Ցանկության դեպքում այցելուներին կտրամադրվի իրենց հետաքրքրող՝ տեղում ցուցադրվող հրատարակություններից։
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ գրադարանի տնօրինությունից: