Մրցույթ՝ Սլովակիայում ուսանելու համար

06.11.2017
Դիտումների քանակ՝ 537

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Բրատիսլավայի տնտեսագիտության և հանրային կառավարման դպրոցի (Սլովակիա) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն՝ ՀՊՏՀ ուսանողներին հնարավորություն կտրվի 2017-2018 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակն անցկացնել վերոնշյալ բուհում: Ծրագրի տևողության, ֆինանսական աջակցության ինչպես նաև այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է այստեղ:
Ծրագրին կարող են դիմել այն ուսանողները, ովքեր
սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ առկա հեռակա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կուրսերում,

  • սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման մագիստրատուրայի 1-ին կամ հեռակա ուսուցման մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսերում,
  • ունեն անգլերենի իմացության B2 և բարձր մակարդակ,
  • ունեն բարձր առաջադիմություն,
  • ունեն մեծ հետաքրքրվածություն՝ ուսումնառության մեկ կիսամյակն անցկացնելու ՀՊՏՀ գործընկեր բուհում: 

Դիմորդները պետք է մինչև նոյեմբերի 19-ը ներառյալ արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com  էլ-փոստին ուղարկեն՝

  • անձնագրի լուսապատճենը,
  • ինքնակենսագրություն Europass CV ֆորմատով (անգլերեն) ,
  • մոտիվացիոն նամակ (անգլերեն),
  • անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ կամ տեղեկատվություն, որ մասնակցել եք արտաքին կապերի բաժնի կողմից կազմակերպված քննությանը,
  • բակալավրիատի ուսանողները՝ նախորդ կիսամյակների կուտակային ՄՈԳ-ի մասին տեղեկատվություն՝ հաստատված ֆակուլտետի դեկանի կողմից,
  • մագիստրատուրայի ուսանողները՝ բակալավրիատի դիպլոմի միջուկի լուսապատճենը կամ կուտակային ՄՈԳ-ի մասին տեղեկատվություն՝ հաստատված ֆակուլտետի դեկանի կողմից:

Նամակի վերնագիր  դաշտում անհրաժեշտ է նշել "School of Economics and Management of Public Administration in Bratislava": 1 աշխատանքային օրվա ընթացքում ստանալով պատասխան հաղորդագրություն՝ կհամոզվեք, որ Ձեր հայտը արտաքին կապերի բաժինն ստացել է: Պատշաճ կերպով չլրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի: Խնդրում ենք բացառել նաև կրկնօրինակումները:
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո լավագույն թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժին՝ asue.erasmus@gmail.com  հասցեով: