Աթենքում ուսանելու հնարավորություն

06.11.2017
Դիտումների քանակ՝ 505

Համալսարանի արտաքին կապերի բաժինը տեղեկացնում է՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Աթենքի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանի (Հունաստան) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն՝ ՀՊՏՀ բակալավրիատում սովորող ուսանողներին հնարավորություն կտրվի 2017-2018 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակն անցկացնել վերոնշյալ բուհում: Ծրագրի տևողության, ֆինանսական աջակցության ինչպես նաև այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է այստեղ:
Ծրագրին կարող են դիմել այն ուսանողները, ովքեր

  • սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ հեռակա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կուրսերում,
  • ունեն անգլերենի իմացության B2 և բարձր մակարդակ,
  • ունեն բարձր առաջադիմություն,
  • ունեն մեծ հետաքրքրություն՝ ուսումնառության մեկ կիսամյակն անցկացնելու ՀՊՏՀ գործընկեր բուհում: 

Ծրագրով հետաքրքրված ուսանողները պետք է մինչև նոյեմբերին 19-ը ներառյալ արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com  էլ-փոստին ուղարկեն՝

  • անձնագրի լուսապատճենը,
  • ինքնակենսագրություն Europass CV ֆորմատով (անգլերեն),
  • մոտիվացիոն նամակ (անգլերեն),
  • անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ կամ տեղեկատվություն, որ մասնակցել եք արտաքին կապերի բաժնի կողմից կազմակերպված քննությանը,
  • նախորդ կիսամյակների կուտակային ՄՈԳ-ի մասին տեղեկատվություն՝ հաստատված ֆակուլտետի դեկանի կողմից:

Նամակի վերնագիրդաշտում անհրաժեշտ է նշել "Athens University of Economics and Business": Դուք կհամոզվեք, որ հայտը  արտաքին կապերի բաժինը ստացել է՝ պատասխան հաղորդագրության միջոցով (1 աշխատանքային օրվա ընթացքում): Պատշաճ կերպով չլրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի: Խնդրում ենք բացառել նաև կրկնօրինակումները:
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո լավագույն թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժին՝ asue.erasmus@gmail.com  հասցեով: