Հեռակա մագիստրատուրայի դիմորդներին

12.09.2014
Դիտումների քանակ՝ 611

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Մերի Բադալյանի տեղեկացմամբ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2014-2015 ուսումնական տարվա մագիստրատուրայի հեռակա ուսուցման դիմորդների ընդունելության շեմային քննությունները տեղի կունենան համապատասխան ֆակուլտետներում՝ հոկտեմբերի 3-ին, ժամը 14.30-ին:

Դիմորդները պետք է ներկայանան անձնագրերով: