Սեպտեմբերի 15-ի աշխատանքային օրը տեղափոխվում է

09.09.2014
Դիտումների քանակ՝ 492

2013 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության Կառավարությունը  ընդունել է հմ. 1265-Ն որոշումը 2014 թվականին աշխատանքային օրերը տեղափոխելու մասին: Համաձայն այդ որոշման՝ 2014 թվականի սեպտեմբերի 15-ի աշխատանքային օրը տեղափոխվում է սեպտեմբերի 27-ի շաբաթ օրը:

Նախորդ ուսումնական տարվանից պարտքեր ունեցող ուսանողներին տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 15-ին նախատեսված վերահանձնումները կանցկացվեն սեպտեմբերի 17-ին: