Աշխատանքի հրավեր՝ բանկից

09.09.2014
Դիտումների քանակ՝ 594

«ԱրմՍվիս Բանկը» փնտրում է ռիսկերի կառավարման մասնագետ:

Պարտականություններն են՝

  • Փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենսդրության համաձայն պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքների վերաբերյալ հաշվետվությունների տրամադրում ՀՀ ԿԲ,
  • Գործարքների մոնիտորինգ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի տեսանկյունից և ներկայացում Ներքին դիտարկումների հանձնաժողովին, ՀՀ օրենսդրությամբ և Բանկի ներքին ակտերով սահմանված այլ գործառույթների իրականացում,
  • ֆինանսական գործարքների վերլուծություն  և ներքին ֆինանսական հաշվետվությունների կազմում,
  • Մասնակցություն ռիսկային ոլորտների ուսումնասիրությանը:

Պրոֆեսիոնալ հմտությունները՝

  • Բարձրագույն տնտեսագիտական կրթություն,
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկային/ֆինանսական ոլորտում, 
  • ՓԼ/ԱՖ դեմ պայքարի վերաբերյալ օրեսդրության իմացություն,
  • ֆինանսական վերլուծության հիմունքների իմացություն,
  • Հաշվապահական հաշվառման հիմունքների իմացություն,
  • Պատասխանատվության բարձր աստիճան,
  • Արագ ընկալման և ընկալվածի զարգացման գերազանց հատկություններ,
  • Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
  • Microsoft Office ծրագրային փաթեթի գերազանց իմացություն,
  • Arm Soft Bank իմացությունը ցանկալի է:

Դիմելու վերջնաժամկետն է ՝ 30.09.2014թ.:

Բոլոր հետաքրքրվող և համապատասխան որակավորում ունեցող մասնագետներին խնդրում ենք ուղարկել իրենց ռեզյումեն  hr@armswissbank.am էլ. փոստին` վերնագրում  նշելով «Ռիսկերիկառավարմանմասնագետ»:

Կտեղեկացվեն միայն հարցազրույցի համար ընտրված թեկնածուները: 

Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը: