Դիմորդ-2014. ՀՊՏՀ-ում հեռակա ուսուցմամբ սովորել ցանկացողներին

08.09.2014
Դիտումների քանակ՝ 858

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում շարունակվում է 2014-2015 ուսումնական տարվա հեռակա բակալավրիատի և հեռակա մագիստրատուրայի դիմորդների հայտագրումը:

Հեռակա բակալավրիատի դիմումներն ընդունվելու են մինչև սեպտեմբերի 20-ը, հեռակա մագիստրատուրայինը՝ մինչև սեպտեմբերի 25-ը ներառյալ: Հայտագրման կարգի, մասնագիտությունների ցանկի, հատկացված տեղերի, ուսման վարձավճարների, իսկ բակալավրիատում  նաև՝ քննական առարկաների մասին մանրամասն հայտարարությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://media.asue.am/upload/YNDUNELUT.pdf:

ՀՊՏՀ պաշտոնական կայքում կարող եք ծանոթանալ նաև առկա և հեռակա մագիստրատուրայի շեմային քննությունների  (ըստ մասնագիտությունների) հարցաշարերին՝ հետևյալ հասցեով՝http://www.asue.am/am/էջեր-220//առկա-եվ-հեռակա-մագիստրատուրայի-ընդունելության-շեմային-քննությունների-հարցաշարեր-2014-2015-ուս-տարի-1720

Փաստաթղթերն ընդունվում են ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովում՝ Երևան, Նալբանդյան 128 հասցեում: Տեղեկությունների համար զանգահարել ՀՊՏՀ ընդունող հանձնաժողով՝ 593-473 հեռախոսահամարով: