«Լույս» հիմնադրամը հրավիրում է փորձառության
03.11.2017
Դիտումների քանակ՝ 509
«Լույս» հիմնադրամի պրակտիկայի ծրագրի 2018 թ. հայտագրումը մեկնարկել է: Ծրագրին կարող են մասնակցել 18-25 տարեկան նախաձեռնող և սովորելու ձգտում ունեցող երիտասարդներ։
«Լույսի» պրակտիկանտի հիմնական գործառույթները ներառում են
- աշխատանք հիմնադրամի ընդունարանում` այցելուների ընդունում,
- նամակագրական և հեռախոսային հաղորդակցության միջոցով հիմնադրամի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության ապահովում,
- թիմի անդամների կողմից հանձնարարված առաջադրանքների կատարում։
- Դառնալով «Լույս» հիմնադրամի պրակտիկանտ՝
- ձեռք կբերեք արդի աշխատանքային միջավայրին անհրաժեշտ գիտելիք ու հմտություններ,
- հնարավորություն կունենաք մուտք գործելու դինամիկ աշխատանքային միջավայր,
- ինչպես նաև ապահովելու անհատական և մասնագիտական զարգացում «Լույսի» աշխարհասփյուռ համայնքում։
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հիմնադրամի կայքում տեղադրված առցանց հայտաձևը՝ http://www.luys.am/en/internship :
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. նոյեմբերի 20-ը:
Առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելեք «Լույս» հիմնադրամի կայք՝ www.luys.am։ Ձեզ հետաքրքրող հարցերը կարող եք ուղղել ծրագրի պատասխանատուին՝ նամակ ուղարկելով internship@luys.am էլ. հասցեին։
Տեղեկատվությունը՝ «Լույս» հիմնադրամից: