Մագիստրոսական կրթության հրավեր ՌԴ-ից

18.07.2014
Դիտումների քանակ՝ 491

ՌԴ Հարավային դաշնային համալսարանի Բիզնեսի բարձրագույն դպրոցը ՀՊՏՀ շրջանավարտներին հրավիրում է ուսանելու մագիստրատուրայում և ասպիրանտուրայում հետևյալ կրթական ծրագրերով՝ «Տնտեսագիտություն», «Կառավարում», «Ֆինանսներ և վարկ», «Հյուրանոցային գործ», «Զբոսաշրջություն» և այլն:

Մագիստրատուրայի ընդունելությունն իրականացվում է հունիսի 17-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում: Ընդունելության մասին ամփոփ տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դիմել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժին՝ ձեր հարցերը հղելով int@asue.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել՝ 010 593484/384 հեռախոսահամարներով: