Արձակուրդի շրջանը սկսված է

10.07.2014
Դիտումների քանակ՝ 526

Տեղեկացնում ենք, որ այսօրվանից արձակուրդում են մեր գործընկերների մի մասը՝ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, այդ թվում՝ ամբիոնների վարիչները: Մեր գործընկերներին մաղթում ենք կազդուրիչ հանգիստ և ամառային բարձր տրամադրություն:

Այս առիթով կրկին ձեր ուշադրությանն ենք ներկայացնում  ՀՊՏՀ անձնակազմի կառավարման բաժնից ստացված հայտարարությունը՝ ՀՊՏՀ աշխատակիցների արձակուրդի ժամանակացույցի վերաբերյալ:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի 2014 թվականի հունվարի 08-ի  հմ. 01-Ն հրամանով  հաստատվել է համալսարանի հիմնական աշխատողների 2013-2014 թվականների ամենամյա արձակուրդի տրամադրման հետևյալ  ժամանակացույցը.
1. պրոֆեսորադասախոսական կազմ  (այդ թվում՝ ամբիոնների վարիչներ)՝ 10.07.2014թ.-27.08.2014թ. ներառյալ,  աշխատանքի  ներկայանալ  28.08.2014 թվականին
2. ստորաբաժանումների ղեկավարներ (այդ թվում՝ ֆակուլտետների դեկաններ)՝ 14.07.2014թ.-15.08.2014 թ. ներառյալ,  աշխատանքի  ներկայանալ  19.08.2014 թվականին
3. ստորաբաժանումների  աշխատողներ (այդ թվում՝ ֆակուլտետների և ամբիոնների ուսումնաօժանդակ կազմ)՝ 21.07.2014թ.-15.08.2014թ. ներառյալ,  աշխատանքի  ներկայանալ  19.08.2014 թվականին:

ՀՊՏՀ անձնակազմի կառավարման բաժնից տեղեկացնում են նաև,   որ ամառային արձակուրդների հետ կապված  համալսարանի արխիվը և գրադարանը 2014 թվականի հուլիսի 21-ից մինչև օգոստոսի 23-ը ներառյալ ժամանակավորապես չեն աշխատելու:

Հիշեցնենք, որ 2014 թ. օգոստոսի 18-ի աշխատանքային երկուշաբթին ՀՀ Կառավարության որոշմամբ տեղափոխվել է 2014 թ. օգոստոսի 23-ի շաբաթ օր: