Անրի Լաֆոնտենի անվան 2014 թ. միջազգային մրցանակ

17.06.2014
Դիտումների քանակ՝ 381

Բելգիացի իրավաբան, քաղաքական գործիչ և խաղաղության պաշտպան Անրի Լաֆոնտենի անվան հիմնադրամը  Հայաստանին առաջարկում է ներկայացնել  թեկնածություն  «Հումանիզմի խթանման համար» Անրի Լաֆոնտենի անվան 2014թ. միջազգային  մրցանակի  համար: 

Մրցանակը ներառում է 10000 եվրոյի դրամական պարգև, մեդալ և դիպլոմ: Այն շնորհվում է այն անձանց, հաստատություններին կամ իրենց ակտիվությամբ աչքի ընկած հասարակական և մասնավոր կազմակերպություններին, որոնք նշանակալի ներդրում են ապահովել 1913թ. Նոբելյան մրցանակակիր Ա. Լաֆոնտենի դավանած արժեքների` հումանիզմի, սոցիալական արդարության, ֆեմինիզմի, հարցաքննման ազատության և, հատկապես, պացիֆիզմի պաշտպանության, տարածման և խթանման գործում: 
Մրցանակի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով http://fondation-hlf.mundaneum.org/fr կայքէջը:

Տեղեկատվությունը՝ ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքից: