2013-2014թթ արձակուրդի ժամանակացույց
Հարգելի գործընկերներ, ՀՊՏՀ անձնակազմի կառավարման բաժնից հայտնում են, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի 2014թվականի հունվարի 08-ի հմ. 01-Ն հրամանով հաստատվել է համալսարանի հիմնական աշխատողների 2013-2014թվականների ամենամյա արձակուրդի տրամադրման հետևյալ ժամանակացույցը.
1. պրոֆեսորադասախոսական կազմ (այդ թվում՝ ամբիոնների վարիչներ)՝ 10.07.2014թ.-27.08.2014թ. ներառյալ, աշխատանքի ներկայանալ 28.08.2014թվականին
2. ստորաբաժանումների ղեկավարներ (այդ թվում՝ ֆակուլտետների դեկաններ)՝ 14.07.2014թ.-15.08.2014թ. ներառյալ, աշխատանքի ներկայանալ 19.08.2014թվականին
3. ստորաբաժանումների աշխատողներ (այդ թվում՝ ֆակուլտետների և ամբիոնների ուսումնաօժանդակ կազմ)՝ 21.07.2014թ.-15.08.2014թ. ներառյալ, աշխատանքի ներկայանալ 19.08.2014թվականին:
Հիշեցնենք, որ 2014թ. օգոստոսի 18-ի աշխատանքային երկուշաբթին ՀՀ Կառավարության որոշմամբ տեղափոխվել է 2014թ. օգոստոսի 23-ի շաբաթ օր: