Դասընթացներ՝ Հնդկաստանից (ITEC ծրագիր)
Հնդկաստանի միջազգային տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրի շրջանակներում 2014-2015թթ. ընթացքում կազմակերպվում են դասընթացներ, որոնց մասնակցելու են հրավիրվում մասնագետներ Հայաստանից: Հնդկական կողմը կատարում է թեկնածուների վերջնական ընտրությունը, ինչպես նաև հոգում է բոլոր ծախսերը: Դասընթացների մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ www.indianembassy.am ինտերնետային կայքում:
Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ապահովել թեկնածության ներկայացման և հարցաթերթիկի լրացման հետևյալ պայմանները.
•անհրաժեշտ է առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ,
•դասընթացի մասնակիցը պետք է լինի 25-45 տարեկան,
•անհրաժեշտ է ներկայացնել առողջության մասին բժշկական տեղեկանք,
•անգլերեն լեզվի իմացությունը պարտադիր է, լեզվի իմացությունը հաստատվում է որևէ ուսումնական հաստատությունում կամ լեզվի ուսուցման կենտրոնում,
•հարցաթերթիկը լրացվում է համակարգչային շարվածքով և ներկայացվում 4 օրինակից, որից մեկ օրինակը CD կրիչով, WORD ֆորմատով,
•3X4 սմ չափսի 4 լուսանկար, որից մեկը CD կրիչով, JPEG ֆորմատով:
Դիմումները պետք է ներկայացվեն դասընթացի մեկնարկից առնվազն երեքուկես ամիս առաջ՝ հնդկական կողմին փոխանցելու համար:
Վերոնշյալ փաստաթղթերը պետք է ներկայացնել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ԱԿՍՎ արտաքին կապերի բաժին (ք. Երևան Կառավարության 3 շենք, VI հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64):
Կից ներկայացնում ենք դասընթացների ցանկը և հարցաթերթիկի էլեկտրոնային տարբերակը:
Տեղեկատվությունը՝ ԿԳ նախարարության պաշտոնական կայքից: