Ուսանողների վերապատրաստման ծրագիր

09.06.2014
Դիտումների քանակ՝ 378

Սույն թվականի հուլիսի 1-ից «Պրոմեթեյ» բանկում կմեկնարկի «Պրոմեթեյ Պրոգրես 2» ուսանողների մասնագիտական վերապատրաստման ծրագիրը, որը կտևի մինչև ս.թ. օգոստոսի 30-ը: Ծրագրին  կարող են դիմել ՀՊՏՀ-ի և  ԵՊՀ-ի տնտեսագիտության ֆակուլտետի բակալավրի կամ մագիստրատուրայի բարձր առաջադիմություն ունեցող 2014թ. շրջանավարտները: Ընտրության առաջին փուլում դիմորդներից կընտրվեն ուսման ընթացքում բարձր միջին գնահատական ունեցող ուսանողները կամ շրջանավարտները: Հաջորդ փուլում դիմորդները բանկում կանցնեն մաթեմատիկական, տրամաբանական, տնտեսագիտության և ֆինանսների բնագավառում գիտելիքները ստուգող թեստավորում: Արդյունքում դիմորդներից կընտրվեն 10-ը, որոնք կմասնակցեն «Պրոմեթեյ Պրոգրես 2» ծրագրին:
Պրակտիկայի ընթացքում ծրագրի ղեկավարների տրված գնահատականներով, ավարտական թեստավորման արդյունքներով բարձր միավորներ ունեցող մասնակիցները հնարավորություն կունենան ընդգրկվել բանկի կադրային ռեզերվում և  բանկում թափուր աշխատատեղեր լինելու դեպքում հնարավորություն ստանալ աշխատանքի անցնելու: Բոլոր մասնակիցները կստանան ծրագրի ավարտական վկայականներ: 

Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև ս.թ. հունիսի 20-ը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին, ինչպես նաև մասնակիցներին ներկայացվող պահանջներին  ու այլ մանրամասների  կարող եք ծանոթանալ    այստեղ:

Տեղեկատվությունը՝  banks.am կայքից: